Armenian text to speach

Այս պահին Հրայր Թովմասյանն իր բնակարանում է, սակայն քննչական գործողությունը չի սկսվել. պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին Հրայր Թովմասյանն իր բնակարանում է, սակայն քննչական գործողությունը չի սկսվել, քանի որ վերջինիս ու պաշտպան Միհրան Պողոսյանին թույլ չեն տալիս ամբողջական ծավալով ծանոթանալ խուզարկության մասին դատարանի որոշմանը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Մենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր միջնորդել ենք քննիչին հնարավորություն տալ ծանոթանալ որոշմանը, հնարավորություն տալ պատճեն ստանալ: Մենք իրավունք ունենք բողոքարկելու դատարանի որոշումը, սակայն ինչպես կարող ենք դա անել, եթե դրա պատճենը չունենք: 4-5 թերթ փաստաթուղթը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու: Սա ի՞նչ պրակտիկա է»:

Մակինյանը նշեց, որ ինքը ծանոթացել է որոշմանը, սակայն Պողոսյանին ու Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ, քննիչն ընթերցում է ու ասում՝ ծանոթացեք. «Մեզ հնարավորություն չի տրվում պատճեն ստանալ, ինչի իրավունքն ունենք»:

Մակինյանի խոսքերով, հերթական անգամ խախտվում են Հրայր Թովմասյանի իրավունքները. «Հիմա էլ բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է խախտվում, ինչը քրեական հետապնդման ուղղված գործողություններից մեկն է»:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։




Լրահոս