ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կառավարության 3-րդ մասնաշենքում

Աղբ չթափելու մասին հորդորը որքան ընդունելի, նույնքան էլ անհասկանալի է. ինչո՞ւ է հենց այս վայրն ընտրվել: Ամեն դեպքում, հուսանք՝ շատերը հետեւում են գրությանը:

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում մաքսային մարմինները իրավունք ունեն մաքսային ձեւակերպում չանցած ապրանքները վերցնելու:

Հրաչ Մովսիսյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մովսիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման: Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները եւ դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերցնում է Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է տրվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը այլ երկրներում տրված անաշխատունակության թերթիկների (ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող այլ փաստաթղթերի) դեպքում:

Լիաննա Թորոսյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այլ երկրներում տրված անաշխատունակության թերթիկների (ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող այլ փաստաթղթերի) դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է, եթե օտարերկրյա պետության բժշկական հաuտատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաuտատող այլ փաuտաթղթի) հիման վրա քաղաքացուն տրամադրված է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդին եւ ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային oրենսգրքով սահմանված կարգով oգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: Ի դեպ, չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի:




Լրահոս