Կալիֆորնիայի նահանգապետին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սենատոր Պորտանտինոյի գրասենյակը:

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Գևին Նյուսոմը Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային պատմական հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև: ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ Սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն սերտ կապեր է հաստատել ինչպես Երևանում, այնպես էլ Սակրամենտոյում, հետևաբար խնդրել է նրան անձամբ փոխանցել Նիկոլ Փաշինյանի հրավերը նահանգապետին:




Լրահոս