Բարձրագույն դատական խորհրդի նոր կազմին դատի են տվել․ ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական հայց է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի նոր կազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փետրվարի 14-ին ՀՀ վարչական դատարան է դիմել դատավորի թեկնածու Նոնա Գալստյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին դատավորների թեկնածուներին՝ 2019 թվականի քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակում չներառելու վերաբերյալ վարչական ակտ հանդիսացող ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 24.01.2020թ. գրությունը վերացնել:

Սա ԲԴԽ-ի դեմ 2020 թվականի ընթացքում երկրորդ հայցն է: Առաջին հայցը ներկայացրել էր «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, որի դիմումը արդեն երկրորդ անգամ դատարանը հետ է վերադարձնում՝ հայցում շտկումներ անելու պահանջով: Իսկ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը ԲԴԽ-իցտեղեկություն է ուզել,ինչըչիտրամադրվել, եւ նա դիմել է դատարան:




Լրահոս