Ryanair-ը կդադարեցնի բոլոր միջազգային չվերթերը Իտալիայի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ryanair- ը հայտարարել է դեպի Իտալիա եւ Իտալիայից բոլոր չվերթերը չեղարկելու մասին՝ հաշվի առնելով Covid-19 վիրուսի տարածումը կանխարգելելու Իտալիայի կառավարության որոշումը:

Մարտի 11–ից կդադարեցվեն բոլոր ներքին չվերթերը, իսկ 13–ից՝ նաեւ միջազգայինները։ Այն ուղեւորները, որոնք ձեռք են բերել ավիատոմսեր, կարող են օգտվել թռիչքից առաջիկա 12 ամսվա ընթացքում։ Չեղարկվող չվերթերի մասին բոլոր ուղեւորները ծանուցում են ստանում փոստով կամ սմս հաղորդագրությամբ։

Ryanair- ը շարունակում է պահպանել ԱՀԿ կանոնները։ Ակնկալվում է, որ չվերթերը կվերսկսվեն ապրիլի 8–ից։




Լրահոս