«Մարալիկի» ԲԿ-ի բուժաշխատողներից մեկի մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ․ ինչ վիճակում է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզում ՝ «Մարալիկի» բժշկական կենտոնում, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել էր 9 բուժաշխատող, այդ թվում նաև բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը։

ArmLur.am-ը  «Մարալիկի» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանի հետ զրուցել է ԲԿ-ի  աշխատակիցների առողջության վերաբերյալ։ Վերջինս  մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր և մնացած աշխատակիցնեի առողջական վիճակը նորմալ է․ ստանում են համապատասխան բուժում, սակայն աշխատակիցների մեկի մոտ երեկ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ։ Այդ աշխատակցին երեկ տեղփափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

«Երկվանից դեռ ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր աշխատակիցը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:

Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս