ArmLur.am-ին հայտնի է դարձել , թե կոնկրետ Գլխավոր դատախազության որ վարչությունում է կորոնավիրուս հայտնաբերվել:
Մասնավորապես Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում եւ վերոնշյալ վարչության դատախազներին ասել են ինքնամեկուսացեք:
Ինչպես հայտնի է, Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, նրա մոտ հաստատվել է հիվանդությունը։
Մեզ հայտնեցին, որ դատախազի վիճակն այս պահին լավ է:
«Նրա մոտ առկա է բարելավման դինամիկա, ջերմություն և վիրուսային հիվանդության այլ լուրջ ախտանշաններ չեն եղել: Նաև պարզված է դատախազի հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը, ընտանիքի անդամները մեկուսացվել են, նրա հետ շփում ունեցած գործընկերներն էլ ինքնամեկուսացման մեջ են։ Գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:»,- ասաց Խաչատրյանը:
Դատախազության հանրային կապերի բաժնից մեզ նաև հայտնեցին, որ արդեն տևական ժամանակ է՝ աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև՝ դատախազները, աշխատանքն իրականացնում են հեռավար: