100-ից ավել զոհ չի եղել, ապրիլի 2-5-ը եղել է 75 զոհ. Լևոն Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության ոստիկանապետ, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը խորհրդարանում է: Նա մասնակցում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին: Նիստի ավարտից հետո Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, պատասխանները եղել են անմիջական: Ներկայացրել եմ այն իրականությունը, որը եղել է ապրիլյան պատերազմի ժամանակ: ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները: Ցանկացած տեղ էլ անելիքներ կան: 100 զոհ չի եղել, ապրիլի 2-5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը` ժամկետային զինծառայող: Մեր հաշվարկով ապրիլյան պատերազմի ժամանակ 400 հեկտար հող ենք կորցրել»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մնացականյանը զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:




Լրահոս