Պատճառներ՝ ինչու Էրիկ Գրիգորյանը կարող էր հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ըստ դեռեւս չհաստատված տեղեկությունների ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս ժամանակահատվածում տարբեր տեղեկություններ են շրջանառվում նրա հրաժարականի վերաբերյալ․ նշվում է, որ նախարարը վաղուց էր նման որոշում կայացրել, քանի որ տարաձայնություններ ուներ կառավարության հետ  Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Սակայն նշվում է նաեւ, որ հարժարակի պատճառ է հանդիսացել նաեւ Տեղեկատվության ազատության մասին օրենքի գաղտնի ձեւով փոփոխությունը, որը շատ բուռն քնննարկվեց ու քննադատվեց ոլորտի ներկայացուցիչների կողմից:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017 թվականի փետրվարին Էրիկ Գրիգորյանը նշանակվել էր նախկին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական: Իսկ արդեն 2018 թվականի մայիսին՝ թավշյա հեղափոխությունից հետո, նշանակվել էր նախարար: Նշենք նաեւ, որ մարտին նախարար Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսելով Ամուլսարի հանքի շահագործման հարցի մասին, նշել էր, թե «ի՞նչը պետք է հանգուցալուծվի։ Շահագործվելու է, թե՝ ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ այս պահին։ Խնդիրներն ուսումնասիրվում են, որպեսզի տեսնենք կազմակերպությունը կեղծ տվյալնե՞ր է ներկայացրել, թե ոչ, եթե կեղծ է, ապա ինչի հետեւանք է, եթե կեղծ չէ, ապա պետական մարմիններն ինչ-որ բան ճիշտ չեն արել»:

Թե իրականում ինչո՞ւ նախարարը ի վերջո որոշեց հրաժարականի դիմում գրել, դեռեւս պաշռտոնապես չի պարզաբանվել, գուցե՞ իշխանությունը սկսկել է նախորդ իշխանության կադրերից ազատման պրոցեսը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս