
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են դպրոցները բացել մայիսի 16-ից:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք որոշում ենք կայացրել դպրոցները մայիսի 16-ից բացելու մասին: Ամեն դեպքում աշակերտների այցելությունը պարտադիր չի լինելու»,- նշել է նա:
Իրանում փետրվարի 19-ից սկսած, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի առկայության մասին, գրանցվել է ավելի քան 107 հազար վարակվածության դեպք, որից 6 հազար 640-ը՝ մահացու:
Առաջին իսկ սահմանափակող միջոցառումներից է եղել դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների փակումը: Նշվում է, որ այս ընթացքում դպրոցակաների համար այս կամ այն առարկաների հետ կապված հեռուստատեսությամբ հեռարձակվել են հաղորդումներ: