Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել.
«Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք: Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպքեր, որից առողջացել են 175 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է: Առո՛ղջ եղեք»: