Իրանում կորոնավիրուսի մայիսի 15-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 102-ով՝ ընդհանուրը դառնալով 116 հազար 635: Մահացածների թիվն ավելացել է48-ով: Վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 6 հազար 902 մարդ:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 727 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1297-ով՝ ընդհանուրը դառնալով 91 հազար 836: Մինչ այժմ թեստավորվել է 658 հազար 604 անձ: