Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է:
Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը: