Ինչ հարցեր են քննարկել ՀՅԴ-ն ու Արմեն Սարգսյանը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Օրերես Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ:

Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ պարզելու համար, թե հանդիպմանը ինչ հարցեր են քննարկել: Սաղաթելյանն ասաց, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, տնտեսական դժվարություններին, դրանց հաղթահարման հնարավորություններին և ուղիներին, համահայկական տարողություն ունեցող հարցերին:

ՀՅԴ-ականը ասաց, որ նախագահին ներկայացրել են իրենց տեսլականն իրավիճակը հաղթահարելու հնարավոր ճանապարհների մասին: «Սա նախագահի հետ հանդիպման-քննարկման առաջին դեպքը չէ, մենք 4 անգամ նման հանդիպում ունեցել ենք: Խոսել ենք ընդհանուր ՀՀ-ում կատարվող իրադարձությունների մասին, ներկայացնում ենք մեր բոլոր այն մտահոգությունները, որոնք ունենք»,-հայտարարեց Սաղաթելյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս