Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի ևս 8.984 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի 84 շրջաններում 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8.984 նոր դեպք, հետևում է օպերատիվ շտաբի հրապարակված տվյալներից:

Նոր հիվանդների 38.5%-ի մոտ հիվանդության կլինիկական դրսևորումներ չի եղել:

Երկրում արդեն երրորդ շաբաթն է, որ ամենօրյա աճը մնում է մոտավորապես նույն մակարդակի վրա՝ տատանվելով 8.3-ից 9.2 հազարի սահմաններում: Աճի տեմպը նույնպես աննշան է՝ մոտ 2%:

Անցած օրվա ընթացքում մահացել է 134 մարդ: Եվս 5.343 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից: Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում մահացել է 5.859 մարդ, ապաքինվել են՝ 226.731-ը:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը նշել է, որ Ռուսաստանում ավելի քան 12.7 միլիոն կորոնավիրուսի թեստ է անցկացվել, որից 332 հազարը՝ մեկ օրում, 318 հազար մարդ մնում է բժշկական հսկողության տակ:




Լրահոս