Կորոնավիրուսային(Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ
կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների
մանկապարտեզներում : Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին
արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:
ՀՀ պարետի N-113 որոշմամբ ` այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105
մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաև Աջափնյակ վարչական շրջանի
թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:
Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն
ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված
չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել:
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են կատարել ստուգայցեր՝ տեղերում
տրամադրում են խորհրդատվություն և տալիս են համապատասխան ցուցումներ: