23-ամյա Ռազմիկը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի համատեղ ջանքերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։




Լրահոս