Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվեց Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, թե այս փոփոխությունն այժմ չեն մտնելու ուժի մեջ: ԲՀԿ-ական ավագանի Միքայել Մանրիկյանը հայտարարեց, թե կորոնավիրուստ մինչեւ հունվարի 1-ը չի նահանջի եւ անհրաժեշտություն կլինի երկարացնելու ժամկետը:
Մանրամասները՝ տեսանյութում