![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/105630090_606551809979496_1329141553911743860_n.jpg)
Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն անդրադարձել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին ու հայտարարել է, թե վերջինս պատվերով է խոսում։ Յոլյանը նաև հայտարարել է, թե հարգանք է տածում բոլորի հանդեպ, բացի մեկից : ArmLur.am-ը Վերահսկիչ պալատի նախագահից հետաքրքրվել է, թե ում ի նկատի ուներ, ասելով միայն մեկին չի հարգում։ Յոլյանը պատասխանել է, որ այդ մեկը նկատի ուներ հենց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։
Մանրամասները՝ տեսանյութում