Համայնքը «սիրելու» նուրբ արվեստը. Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ հաղորդագրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում կիսվել է Ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրությամբ, որը վերաբերում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի շուրջ նոր բացահայտումների: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Համայնքը «սիրելու» նուրբ արվեստը. մոտ 4 միլիարդ դրամանոց հողակտորը գնում ես 156 անգամ պակաս գնով եւ հագնում բարեգործի քղամիդ»:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, Առինջ համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերով՝ 3.938.263.843 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Առինջ համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս