Ինչ ճակատագիր է սպասվում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։

Իսկ ինչ է ճակատագիր է սպասվում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին։ Մասնավորապես Սահմանդրության 129-րդ հոդվածը սահմանում է․

Հոդված 129. Օրենքի ստորագրումը եւ հրապարակումը

1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը:

Փաստորեն այս թնջուկի հանգուցալուծմանը երկու ճանապարհ է մնացել։ Մասնավորապես, եթե Արմեն Սարգսյանը չդիմի Սահմանադրական դատարան, միևնույնն է այն կարող է հրապարակվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից, և օրենքը կհամարվի ընդունված։

 

 




Լրահոս