ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Այսպիսի տեսակետ է հայտնել խորհրդի անդամ Համլետ Թադեւոսյանը: Նա հայտնում է, որ, լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ է ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումը ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը:

Նա նաև հայտնում է, որ արգելանքը հանելու որոշման մասին տեղեկացել են րոպեներ առաջ եւ հենց դա է պատճառ եղել, որ խորհրդի ոչ բոլոր անդամներն են երեկ ներկա եղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին: Եվ նա փաստում է, որ մրցույթի արդյունքներն առոչինչ են, և Կառավարությունը պետք է դրանք անվավեր ճանաչի:




Լրահոս