Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի բռնկում։ Աճում է նրանց թիվը, ովքեր վարակվել են այլ երկրներում հանգստի ժամանակ։ Վերջին 1 օրում դեպքերի աճը կազմել է 38 տոկոս։ Այս մասին հայտնում է AP-ն։
Վերջին 24 ժամում երկրում ի հայտ է բերվել վարակման 552 դեպք։ Օրվա կտրվածքով նման բարձր աճ չէր եղել մայիսի վերջից ի վեր։
Նոր դեպքերի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Վենետոյին։