«Գանձասար-Կապան»-ը նոր ֆուտբոլիստ ունի. նա բրազիլացի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Գանձասար-Կապան»-ը պայմանագիր է ստորագրել բրազիլացի ֆուտբոլիստ Իսրաել Ռոբերտո Ֆերեիրա Ջունիորիհետ։

Օգոստոսի 15-ին իր նորամուտը Պրեմիեր լիգայում կնշի «Վան»-ը, ում հակառակորդը կլինի«Գանձասար-Կապան»-ը: Այս խաղը կկայանա Չարենցավանի մարզադաշտում և կմեկնարկի17:30-ին: Օգոստոսի 16-ինկկայանա երկու հանդիպում` «Նոա»-«Շիրակ» և«Արարատ»-«Փյունիկ»: Երկու խաղերը կանցկացվենԵրևանում և կմեկնարկեն համապատասխանաբար 17:30-ին և 19:30-ին: Եվ անդրանիկ տուրըկեզրափակվի օգոստոսի 17-ին «Ուրարտու»-«Լոռի» խաղով: Այն նախատեսված է 19:00-ին:




Լրահոս