Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր-Կյուրին գյուղից, “ԳԱԶել” մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել երթուղիներից մեկի միկրոավտոբուսի վարորդ, նախկինում դատապարտված մի տղամարդու: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 12.2 գրամ, ավտոմեքենայից` 2.9 գրամ, իսկ նրան պատկանող վագոն-տնակից և դրան կից օժանդակ շինություններից` 163.3 գրամ կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է նախաքննություն:
Հայտնաբերվել է Կանեփանման զանգված
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ