ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստուգայցեր՝ մայրաքաղաքում․ տեսուչների ցուցումներից հետո թերությունները շտկվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր ստուգայցեր է անցկացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում։

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկել են մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ կրելու պարտադիր պահանջների կատարումը։

Ստուգայցի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումներից հետո թերությունները շտկվել են։




Լրահոս