ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հրամայել է առավելագույնս պատրաստվել «Կովկաս-2020» ռազմավարական զինավարժանքներին՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Գլխավոր շտաբի պետի խոսքով, «հատուկ ուսումնավարժանքների անցկացման արդյունքը պետք է լինի զորամիավորումների ուսումնառազմական առաջադրանքների կատարման համար պայմանների ստեղծումը»:
Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության՝ սեպտեմբերին նախանշված «Կովկաս-2020-ը» կդառնա այս տարվա մարտական պատրաստության ամենալայնածավալ միջոցառումը: