ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատելով նրան շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Ջիլավյանը նաեւ ժամանակավոր կատարում էր նախարարի պարտականությունները: