Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարուոթյուն է տարածել.
«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ,
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:
Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:
Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:
Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հզոր ու հաղթական բանակը:
Մենք հաղթելու ենք»։