Հռոմի Պապը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրանարձություններն անվանել է ողբերգություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրանարձություններն անվանել է ողբերգություն: Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ժամանակ:

«Բոլոր սրբերի տոնի օրը (նշվում է կաթոլիկների կողմից նոյեմբերի 1-ին) չպետք է մոռանանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի մասին, որտեղ ընթանում է զինված հակամարտություն, որն ընդհատվում է հրադադարի ոչ տեւական դադարներով: Ավելի շատ են ավիրվում տները, ենթակառուցվածքները, պաշտամունքի օբյեկտները: Էլ ավելի են ռազմական գործողություններն անդրադառնում քաղաքացիական բնակչությանը: Դա ողբերգություն է»,-ասել է հովվապետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա կոչ է արել հակամարտող կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք հանգեցնում են անմեղների արյունահեղությանը:




Լրահոս