Արցախի Մարտունի քաղաքի ավերածությունները հակառակորդի հրետակոծությունից հետո։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Մարտունի քաղաքը և հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։