Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման ֆոնին Իրանն իր տարածքային ամբողջականության ապահովման համար հրետանային դիվիզիաներ է տեղակայել Հարավային Կովկասի հետ սահմանի երկայնքով, գրում է Azariha թելեգրամյան պորտալը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այս քայն ուղերձ է տարածաշրջանի որոշ առաջնորդների և անձանց, որոնք անընդհատ սպառնում են Իրանին և օսմանիստների և թաքֆիրների (ահաբեկիչներ) համար ճանապարհ են բացել տարածաշրջան:
Ավելի վաղ Իրանի բանակի հակաօդային պաշտպանության շտաբի փոխհրամանատար Ամիր Ջադեր Ռահիմզադեն սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել չմտնել Իրանի օգային տարածք, գրում է իրանական IRIB պարբերականը։
«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին խորհուրդ ենք տալիս զգոնություն ցուցաբերել և ոչ մի պարագայում չմտնել Իրանի օդային տարածք։ Մենք շուրջօրյա հետևում ենք մեր օդային տարածքի անվտանգությանը և վճռականորեն դիմակայելու ենք ցանկացած ագրեսորի, պատասխանելու ենք ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է նա Փարսաբադի Ասլանդուզ սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ։