ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար:
Օրակարգում է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը:
Մասնավորապես նախատեսվում է՝ ՀՀ ԱԺ խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ կատարել լրացում՝ որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1 Սույն որոշումը կից դիմումով օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նիստը մեկնարկում է ժամը 13:00-ին: