Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավարևելյան Սիրտ քաղաքում այսօր առավոտյան գրանցվել է 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են 20 կմ խորությամբ:

Թուրքիայի աղետների ու արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Սիրտը քրդաբնակ քաղաք է Թուրքիայի արևելքում՝ Սիրիայի ու Իրանի սահմաններին մոտ:




Լրահոս