ՏԵՍԱՆՅՈՒԹ. «800 մետրի վրա ո՛չ իրենք են, ո՛չ մենք». Արավուսի գյուղապետը դեռ բանակցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Արավուս համայնքի վարչական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը փորձել է 800 մետր առաջ գալ: Այս պահին, ի դեպ, բանակցությունները դեռ շարունակվում են:

«Նույն տխմարներն են, նույն վախկոտներն են (նկատի ունի ադրբեջանցիներին-Ս.Հ.) ես արդեն 3-4 օր է շփվում եմ… հիմա մեր հողը 36 հա պահուստային հողը, 9 հա սեփականաշնորհված հողը, ես չեմ իմանում GPS-ով եկել է, ասում է՝ սա մերն է: Դա է ինձ համար անհասականալի: Կոնֆլիկտ չի եղել, ես հանգիստ ասել եմ… գեներալը Բաքվից եկել ա, ասումա՝ դու ամբողջ Ադրբեջանը խառնել ես իրար, չեմ իմանում ինչ ես արել, մեր հողը զավթել ես: Ես էլ ասում եմ պայմանագիր ունեմ… այս հողը մերն է, քարտեզով մերն է…

Ասում ա՝ դու գնա, դա քո երկրի խնդիրն է, ես էլ ասում եմ գեներալ հերս 86 տարեկան ա, ես 57, այս հողերը միշտ մերն է եղել, հիմա ոնց եղավ ըտենց եղավ, դու 2018-2020 թվի քարտեզ ես բերել, միգուցե դուք եք տպագրել, ես չեմ հավատում»,- իրավիճակը ներկայացրեց վարչական ներկայացուցիչը:

Ի դեպ, վարչական ներկայացուցիչը փոխանցեց, որ արավուսցիները վախեցած չեն. «Հերոս գյուղացիներ են, 1988 թվից մինչեւ 1994 թիվը կռիվ տեսած մարդը խուճապի կմատնվի՞: Նորմալ, իրենց առօրյա կյանքով ապրում են»:

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս