Երեկ համացանցում հրապարակվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի սղագրությունը։ Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն, այն տեղի էր ունեցել այս տարվա նոյեմբերի 9-ին՝ մինչեւ հայտնի հայտարարության ստորագրությունը եւ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարեցին, որ Շուշի քաղաքն ընկել է:
Նկատենք՝ երբ համացանցում տարածվեց հեռախոսազրույցը, չէր նշվում, թե ով էր Արայիկ Հարությունյանի հետ զրուցողը կամ ինչպես է այդ ձայնագրությունը հայտնվել համացանցում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նրա զրուցակիցը նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն է եւ տեղեկությունների համաձայն, ձայնագրողը երրորդ մարդ է եղել, որը Իսրայելյանի կողքին է եղել:
Նախկին պատգամավորն ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նման ձայնագրություն իսկապես առկա է եւ Արցախի նախագահի հետ զրուցողն էլ ինքն է, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ ասելով, թե չգիտի՝ ով է ձայնագրել այն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ