Որքան հարկային եկամուտներ են գոյացել դեկտեմբերի 10-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ  ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1263.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ․ տարեկան հաստատված ցուցանիշի 78․8 տոկոսը, իսկ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան (ճշտված) ցուցանիշի նկատմամբ փաստացի ցուցանիշը կազմել է 95.7 տոկոս։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 10-ի դրությամբ, ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2019թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.5 տոկոսով կամ շուրջ 74.0 մլրդ դրամով, իսկ 2018թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշին՝ գերազանցել 13.0 տոկոսով կամ 145.8 մլրդ դրամով։

Հավելենք, որ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հիմնավորման մեջ հարկային եկամուտների և պետական տուրքերի մակարդակը կանխատեսվել է 1320․5 մլրդ դրամ՝ հաստատված 1602․2 մլրդ դրամի փոխարեն։

Ն.Հ.




Լրահոս