Մհեր Գրիգորյանի՝ ազատման դիմում ներկայացնելու մասին լուրերը կեղծ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պետական վերահսկողության ծառայությունից էլ հերքեցին Գրիգորյանին վերաբերող մեկ այլ շրջանառվող լուր, թե փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել:

«Նման բան չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է»,- նշել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:




Լրահոս