ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Առինջ գյուղում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 61-ամյա մի տղամարդու։

Երևանում հաշվառված տղամարդը հոկտեմբերից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։




Լրահոս