ԱԱԾ նախկին տնօրենը կմասնակցի վաղվա սգո երթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բլից զրույց  է անցկացրել ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հետ։

-Պարո՛ն Համբարձումյան, վաղը՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը, Ազգային անվտանգության ծառայության պահեստազորայիններին ու վետերաններին հրավիրել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու, դուք վաղվա երթին մասնակցելո՞ւ եք որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ ի նշան սոլիդարության։

-Այո մասնակցելու եմ և կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին միանալ մեզ։ ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական օրը՝ դեկտեմբերի 20-ը, անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցների համար յուրահատուկ օր է, և ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք լինել Եռաբլուրում և այցելել մեր գործընկերների շիրիմներին։ Պատերազմական օրերի ընթացքում, կապի մեջ գտնվելով Արցախի ԱԱԾ իմ գործընկերների հետ, ես հատկապես ակտիվ, գրեթե ամենօրյա ռեժիմով շփումներ եմ ունեցել Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալներ, գեներալներ Արայիկ Գրիգորյանի և Նորայր Միրզոյանի հետ, ովքեր նահատակվեցին մարտական գործողությունների ընթացքում, ուզում եմ անպայման այցելել նաև իրենց շիրիմներին։

 Պարո՛ն Համբարձումյան, իսկ վաղվա երթին գնում եք Արթուր Վանեցյանի կոչին հետևելո՞վ։

-Արթուր Վանեցյանը իմ գործընկերն է, մենք տարիներ շարունակ աշխատել ենք միասին ու այս օր էլ գտնում եմ, որ մենք միասին, կոնսոլիդացված պետք է լինենք Եռաբլուրում և հարգենք մեր գործընկերների հիշատակը, ուստի խնդրում եմ չքաղաքականացնել այս միջոցառումը։ Շնորհակալություն, որևէ այլ հարցի չեմ ցանկանում պատասխանել։




Լրահոս