ՀՀ և Արցախի քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոտեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թ․ հունվարից մինչեւ դեկտեմբերի 21-ը պետական հավաստագրի հիման վրա ՀՀ եւ ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին եւ ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Վերին եւ ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում, որից հետո շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար կարող է դիմել իր նախընտրած կազմակերպությանը՝ անհրաժեշտ պրոթեզը ստանալու համար։

Պրոթեզավորման իրականացման գործընթացը կախված է քաղաքացու վնասվածքի վերականգնման համար պահանջվող ժամանակից:




Լրահոս