«Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) այս ձմեռ` դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 28-ը իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շահավետ ռոումինգ առաջարկից և Արաբական Միացյալ Էմիրություններում սպառել Ինտերնետը 10 դրամ/ՄԲ սակագնով:
«Մատչելի և որակյալ Ինտերնետն հենց այն է, ինչ մեզանից ակնկալում են ստանալ մեր բաժանորդները, և իհարկե մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են նրան գտնվում, նրանց պիտի հասանելի լինեն համաշխարհային ցանցի հնարավորությունները: Իսկ այս տարի ԱՄԷ-ում Ինտերնետ ռոումինգի աննախադեպ գինը փոքրիկ ամանորյա անակնկալ է մեր սիրելի բաժանորդների համար», – նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նշենք, որ մուտքային, ելքային զանգերի, ինչպես նաև մեկ SMS-ի արժեքը կազմում է 250 դրամ: Սակագները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդների համար:
Հիշեցնենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։