ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը շուտով նոր նախագահ կունենա, սակայն արդեն իշխող Իմ քայլը խմբակցությունից: Ինչպես հայտնի է, իշխող խմբակցությունը պաշտոնանկ արեց այդ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, սակայն ԲՀԿ-ին չի պատրաստվում այլ թեկնածու առաջադրել:
Դրա փոխարեն նա գործընթացը հակասահմանադրական է համարում եւ ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի» որոշումը:
Սակայն մինչ այդ, հանձնաժողովի ղեկավարումը կանցնի Իմ քայլին: Բանն այն է, որ չնայած Դոնթի բանաձեւով հանձնաժողովը ԲՀԿ քվոտային է պատկանում, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ այդ իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը: ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 138-ի 12-րդ կետում ասվում է. Եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
Երեք խմբակցություններից ամենամեծ քվոտան ունի հենց իշխող Իմ քայլը: Իսկ ահա, առկա տեղեկությունների համաձայն, քննարկում է Մարիա Կարապետյանի թեկնածությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.