Հայաստանում վիրուսային թոքաբորբի դեպքերի քանակն ավելացել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ միայն նախորդ տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է վիրուսային թոքաբորբի 26 հազար 236 դեպք: Ի դեպ, միայն 16 հազար 6 դեպք արձանագրվել է կանանց մոտ, իսկ 1188 դեպքը գյուղերի բնակիչների մոտ:
Իսկ ահա չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերի քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 21 հազար 455: Միայն 2019 թվականի նոյեմբերի համեմատ չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերն ավելացել են 13 հազար 614-ով:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ միայն նախորդ տարվա մարտ, նոյեմբեր ամիսներին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բացահայտման նպատակով իրականացված թեստերի քանակը կազմել է 512 հազար 499, հաստատված դեպքերինը՝ 135 հազար 967, իսկ առողջացածների թվաքանակը`110 հազար 385 մարդ:
Ս.Հ.