Որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, և որ ծրագրերն են կիսատ մնացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ինչպես է ավարտվել 2020 թվականը, եւ որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, եւ որ ծրագրերն են կիսատ մնացել: Հետաքրքիր է, որ մարզպետարանների կատարողականները հիմնականում բարձր են, եւ թերացումներ այնքան էլ չեն արձանագրվել:

Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրում թերացում է արձանագրել միայն Սյունիքի մարզպետարանը: Այսինքն՝ Սյունիքի մարզի պարագայում այս ծրագիրն առհասարակ չի կատարվել:

2020 թվականի ընթացքում մեծ թերացումներ են արձանագրվել միջազգային ծրագրերի իրականացման հարցում: Օրինակ՝ չի կատարվել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց ֆինանսական օգնության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում» ծրագիրը, որն արժենալու էր 39 մլն դրամ, 35 տոկոսով է կատարվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, 9 տոկոսով էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը: Նկատենք՝ բոլոր այս ծրագրերը պետք է իրականացներ կառավարության եւ վարչապետի աշխատակազմը, սակայն փաստացի ձախողում է եղել: Օրինակ՝ չի իրականացվել նաեւ «ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բավարարում» ծրագիրը:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։




Լրահոս