Այսօր երեկոյան պարզ կդառնա` ԵԽԽՎ-ն կփակի Մարտի 1-ի էջը թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը ուշագրավ է հատկապես այն առումով, որ ներկայացվելու է սեպտեմբերի սկզբին Փարիզում նախնական հավանության արժանացած համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ  Աքսել Ֆիշերի զեկույցը` Հայաստանի պարտավորությունների կատարման և Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ: Հայաստանի վերաբերյալ հարցը կքննարկվի հոկտեմբերի 7-ին, նախատեսվում է նաեւ քվեարկություն: Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների զեկույցի նախագծում մի շարք դրույթներ են առկա, որոնք, մեղմ ասած, չեն արտահայտում Հայաստանում առկա իրավիճակը: Օրինակ` 2008թ. Մարտի 1-ի տասը դեռեւս չբացահայտված սպանությունների էջը փակված համարելու եւ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին պնդումներ էին առկա: ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հեղինակած` “Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում” խորագրով բանաձեւի նախագծում Վեհաժողովը ողջունել էր` “իշխանության եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ երկխոսության մեկնարկը”: Նշված էր, թե կարծում են, որ երկխոսությունը պետք է նպատակաուղղված լինի “քաղաքական միջավայրի հետագա կարգավորմանը, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ժողովրդավարական եւ մրցակցային ընտրությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը”: Սա այն դեպքում, երբ Կոնգրեսի եւ կոալիցիայի միջեւ առայժմ երկխոսությունն առկախված է, իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսն այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսությունը: Աղբյուրը` 1.am:




Լրահոս