ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա՛մ մեզ կտանեն հորիզոնական վիճակում, կա՛մ կդառնա եղբայրական գերեզման. Վարդաշենի շենքը՝ փլուզման եզրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդաշենի 6-րդ փողոցի 68 ա շենքի 80 եւ 66/1 շենքի 71 բնակարանատերեր ծայրահեղ ծանր վիճակում են. արդեն մի քանի տարի է՝ ապրում են 4-րդ աստիճանի վթարային շենքերում:

Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 շենքի բնակիչ 63-ամյա Հասմիկ Համբարձումյանը հատիկ-հատիկ ցույց է տալիս, թե որ քարն է տեղից շարժվել: Ասում է՝ մի փոքր քամի եւ շենքի քարերը տեղից կընկնեն:

Բայց քաղաքապետարանը բնակիչների սիրտը շահելու մեկ այլ տարբերակ է գտել. չորրորդ աստիճանի վթարային շենքերն ամրացնելու փոխարեն, հարեւանությամբ 27 մլն դրամ արժողությամբ խաղահրապարակ է կառուցել: Բնակիչների պատմելով Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 եւ 68 ա շենքերը հանդիսանում են 4-րդ աստիճանի վթարային: Այս մասին փաստող փաստաթղթերը կան անգամ:

ArmLur.am-ին վարդաշենցիները փոխանցեցին, որ այս խնդրի շուրջ բազմաթիվ անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան: Արձագանք չկա: Քաղաքապետին եւ իր աշխատակազմին այս մարդիկ կարծես չեն հետաքրքրում: Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 շենքի 5-րդ հարկի պատշգամբն արդեն փլվել է, ծնողները ողջ օրը հսկում են, որպեսզի երեխաները դուրս չգան քանդված պատշգամբ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից ներկայացուցիչներ են եկել, բայց անպտուղ: Միեւնույն է՝ շենքի ամրացում չի կատարվել:

Բնակիչները գումար չեն ուզում, պահանջում են իրենց նոր բնակարան տալ:

Վարդաշենցիները թերթում են իրենց շենքերի չորրրոդ աստիճանի վթարային լինելու մասին պաշտոնական եզրակացությունները եւ հուսով սպասում, թե երբ ի վերջո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կբարեհաճի գոնե ընդունել իրենց:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս