Մարտի 23-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Հայտնաբերվեցին մի քանի տասնյակ խախտումներ, այդ թվում՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 տրանսպորտային միջոց։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 10 մեքենա։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները: Ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։