ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարագի գները միջազգային շուկայում նվազել են, իսկ ինչ պատկեր է Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարագի գները միջազգային շուկայում մարտի 16-ին մարտի 2-ի համեմատ փոքր-ինչ նվազել են: Բայց չնայած սրան, Հայաստանում այն շարունակում է բարձր մնալ:

ArmLur.am-ը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում մարտի 16-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.6 դոլարով:

Այն մարտի 2-ի դրությամբ կազմել է ավելի քան 5.8 դոլար, բայց հունվարի 5-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.5 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, վաճառվում է թանկ գնով. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3800 դրամով կամ 7.12 դոլարով:

Ի դեպ Երեւանում սուպերմարկետ կա, որտեղ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4200 դրամը: Իսկ ահա «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4600- 5000 դրամով: Նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացումն իր ազդեցությունն է թողել կարագի գնի վրա: Դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստան ներկրվող ապրանքների գները զգալի բարձրացել են:

Ս.Հ.




Լրահոս