Արցախում երեկ՝ մարտի 26-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության, վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 հազար 73 դեպք: Կատարվել է 21 հազար 832 թեստավորում: